long arrow

Նորույթ ՝ Ջերկիներ

Բեկոն Պրոդուկտը շուկա է թողարկել հերթական նորույթը, որը նոր է ոչ միայն որպես ապրանքատեսակ, այլև՝ նոր շունչ է մսային սնեքերի շուկայում: 

Յուրահատուկ ու հայկական շուկայում նախադեպը չունեցող տեխնոլոգիայով ու բաղադրությամբ արտադրված այս ջերկիներն ունեն ոչ պակաս գրավիչ փաթեթավորում՝ հնդկացիների կերպարներով: Հնդկացիներ, քանի որ հենց նրանք են առաջին անգամ դեռևս դարեր առաջ միսը չորացրել ու պատրաստել այն, ինչ մենք այսօր կոչում ենք ջերկի: 

Տավարի միսց դասական, կծու, տերիյակի սոուսով, հավի մսից, խոզի մսից պատրաստված այս ջերկիներն արդեն հասցրել են սիրվել շատ շատերի կողմից, քանի որ ունեն վառ արտահայտված մսային ու համեմունքային համ, հագեցնող են, ու միևնույն ժամանակ հանդիսանում են պրոտեինով հարուստ մսամթերքի տեսակ: 

Բեկոն Պրոդուկտի նոր ջերկիները կարող եք գտնել Երևան քաղաքի գրեթե բոլոր սուպերմարկետներում, Բեկոն ֆիրմային խանութներում: