Բեկոն Պրոդուկտ ընկերությունն առաջինն է Հայաստանում, որը էքսկուրսիաներ է կազմակերպում արտադրական ձեռնարկությունում: Սկսած 2012թ. հունիսից` յուրաքանչյուր շաբաթ սպառողները հնարավորություն ունեն այցելել արտադրամաս և ծանոթանալ արտադրական պայմաններին, սանիտարահիգենիկ վիճակին և վերջում մասնակցելով համտեսմանը` կարծիք հայտնել արտադրանքների համային և որակական հատկանիշների վերաբերյալ։ Բեկոն Պրոդուկտ ընկերության արտադրությունում էքսկուրսիաներն ու շրջայցերը կրում են ոչ միայն տեղեկատվական ու ճանաչողական բնույթ, այլև կատարում են մասնագիտական ու կրթական ուղղորդման գործառույթ: Քանի որ ընկերությունում էքսկուրսիայի հնարավորություն ունեն նաև տարբեր ուսումնական-մասնագիտական հաստատությունների ուսանողները, արդեն որակավորում ունեցող տեխնոլոգները, խոհարարները և այլն: Գրանցվելու համար հարկավոր է լրացնել հայտի տրված ձևաչափը և սպասել էլեկտրոնային նամակով հաստատման: Էքսկուրսիան կանցկացվի հայտը լրացնելուց հետո՝ 1-2 շաբաթվա ընթացքում: