Կարբոնարա
Բաղադրիչներ
Սպագետտի - 150գր.
Պանչետտա գրուդա – 85 գր.
Բուսայուղ
Սխտոր - 1 պճեղ
Սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 100 մլ.
Պանիր պարմեզան (կամ այլ պինդ պանիր ) - 50 գր.
Ձու - 2 հատ (դեղնուց)
Աղ - 20գր.
Պղպեղ սև
Պատրաստման եղանակ
Սպագետտին եփում ենք աղաջրի մեջ,ցանկալի է տուփի վրա նշված ժամանակից մի քանի րոպե պակաս, որպեսզի սպագետտին փոքր-ինչ պինդ լինի։ Այնուհետև համեմում ձիթայուղով։
Սխտորի հետ տապակում ենք Պանչետտա գրուդան մինչև ճարպային հատվածի թափանցիկ դառնալը
Մեկ այլ տարրայի մեջ ձվի դեղնուցը խառնում ենք պանրի և մի փոքր ջրի հետ, ավելացնում աղ և պղպեղ։
Սպագետտին եփելուց հետո ավելացնում ենք այն պանչետտայով թավայի մեջ և տապակում ևս 1 րոպե՝ դեղնուցով և պանրով սոուսի հետ։
Բարի ախորժակ