Մեր Մասին
Գործարանի շենքը նախագծվել և կառուցվել է 2006 թվականին ավստրիացի մասնագետների կողմից՝ հենց մսամթերքի արտադրության համար:
Ընկերությունում ներդրված է ISO 22000 ստանդարտը, ինչը նշանակում է՝ համապատասխան սարքավորումներ, արդյունաբերական արտադրության ճշգրտություն և գերազանց սանիտարահիգիենիկ պայմաններ: Նոր սարքավորումների ձեռքբերմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը զուգահեռ հրավիրվում են համապատասխան մասնագետներ արտերկրից, արդյունքում ծնվում է արտադրանք՝ հետաքրքիր, ժամանակակից և նորարար փաթեթավորմամբ:
Արժեքներ
Բեկոնը հզոր ընկերություն է, մեծ ընտանիք, որի պահպանման և զարգացման հիմքում արժեքներն են՝
Բարձր որակ
Բեկոն Պրոդուկտ-ի թիմի ամենօրյա աշխատանքի արդյունքում դուք հնարավորություն ունեք վայելել բարձրորակ արտադրանք: Բարձրակարգ արտադրանք թողարկելու համար մեկ վայրում միավորվել են ժամանակակից տեխնոլոգիաներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, բարձրակարգ հումք և բարձրորակ սարքավորումներ:
Նորարարություն Զարգացում Կատարելագործում
Անվերջ կատարելագործման համոզմունքն է ընկած Բեկոն Պրոդուկտ-ի գործունեության հիմքում: Կատարելագործել տեխնոլոգիաները, ձեռք բերել նորագույն սարքավորումներ, զարգացնել թիմի մասնագիտական հմտությունները՝ ահա լավագույն արդյունք ստանալու գրավականը:
Արդյունքում սպառողին է ներկայացվում ինչպես այլ մշակույթների մսամթերքի լավագույն տեսակները, այնպես էլ մեր տեխնոլոգների կողմից առաջարկվող նորույթները:
Սպառողի վստահություն
Տարիների աշխատանքի շնորհիվ Բեկոն Պրոդուկտ-ը արժանացել է ամենախստապահանջ սպառողների վստահությանը: Բազմաթիվ հավատարիմ հաճախորդները ոգեշնչում են շարունակել աշխատանքը լավագույն տեխնոլոգիաներով և բարձրորակ հումքով:
Բեկոն Պրոդուկտ-ը ծավալում է բաց և թափանցիկ գործունեություն:
Գործարանում կազմակերպվող էքսկուրսիաները հնարավորություն են տալիս սպառողներին տեսնել, թե ինչպես է պատրաստվում իրենց սիրելի մսամթերքը:
Բեկոն ընտանիք
Բեկոնն ընտանիք է, որտեղ տիրում է առողջ մթնոլորտ և ընտանեկան ջերմություն: Բեկոն ընտանիքի զարգացման գրավականը թիմի համախմբվածությունը, աշխատասիրությունը ու միասին առաջ գնալու և հզորանալու միտումն է:
Բեկոնը ընտանիք է, որը հոգ է տանում իր յուրաքանչյուր անդամի մասին, գործատու է, որի դռները բաց են նաև սկսնակ մասնագետների համար, սիրելի աշխատավայր, որի յուրաքանչյուր անդամ ունի մասնագիտական ինքանդրսևորման հնարավորություն, թիմ է, որի անդամները ջերմ են ու հոգատար՝ համախմբված միևնույն նպատակի շուրջ:
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
- Ավելի քան 350 աշխատակից
- Ավելի քան 25 տարվա աշխատանքային պատմություն
- Ավելի քան 300 անուն պրոդուկտի արտադրություն
- Արտահանում 5 և ավելի երկրներ
- Տարվա լավագույն արտադրանք, վստահելի արտադրող
- Սպառողի վստահության անվանակարգերի կրող
ՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Բեկոն Պրոդուկտ-ը որակյալ մսամթերք արտադրող ընկերություն է, որն արտադրությունն իրականացնում է եվրոպական բարձրակարգ սարքավորումներով: Արտադրական ողջ ընթացքը վերահսկվում է համակարգչային ծրագրավորման միջոցով, ինչը նվազագույնի է հասցնում մարդկային գործոնի ազդեցությունը:
Արտադրության հիմնական ուղղություններն են` երշիկեղեն, նրբախորտիկներ, կիսաֆաբրիկատներ:
Ավանդական մսամթերքների արտադրությանը զուգահեռ` Բեկոն Պրոդուկտ -ն արտադրում է նաև իտալական և իսպանական երշիկեղենի յուրահատուկ տեսակներ:
ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀՈՒՄՔ
ԻՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ
ՀԵՐՄԵՏԻԿ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
Արտադրությունում օգտագործվում է ինչպես տեղական, այնպես էլ` արտերկրից ներկրված նախապես լուրջ փորձաքննություն անցած բարձրորակ հումք:
Ընկերությունը մակնշման հարցում հաշվի է առնում բոլոր չափանիշները: Միևնույն ժամանակ սպառողներին կոչ է անում հետևել ժամկետների և բաղադրության մակնշմանը` դրանով զգոն պահելով նաև արտադրողներին:
Հերմետիկ փաթեթավորումը հնարավորություն է տալիս պահպանել արտադրանքի բարձր որակը, մաքրությունը, թարմությունն ու անվտանգությունը` զերծ պահելով զանազան մանրէների ներթափանցումից և զարգացումից: