Վերադառնալ
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»-ը արտադրամաս այցելելու ցանկություն ունեցող սպառողների համար թեժ գիծ է գործարկել
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»-ը արտադրամաս այցելելու ցանկություն ունեցող սպառողների համար թեժ գիծ է գործարկել
20.12.2012

www.news.am

«Բեկոն Պրոդուկտ» ընկերությունը հայտարարում է, որ մսամթերքի արտադրությանը ծանոթանալու ցանկություն ունեցող սպառողների համար հեռախոսահամար է գործարկել։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ընկերության մամուլի ծառայությունից, յուրաքանչյուր սպառող կարող է զանգահարել 0 8000 10 80 հեռախոսահամարին, եւ գրանցվել «Բեկոն» մսամթերքի արտադրական ձեռնարկությունում կազմակերպվող էքսկուրսիաներին:

Նշենք, որ 0 8000 10 80 հեռախոսահամարի ներքո գործում է սպառողների սպասարկման բաժինը, որը նաեւ արձանագրում է արտադրանքի հետ կապված սպառողների առաջարկությունները։

«Բեկոն Պրոդուկտ»-ն առաջին մսամթերք արտադրող ընկերությունն է Հայաստանում, որը պարբերաբար էքսկուրսիաներ է իրականացնում իր արտադրական ձեռնարկությունում: Հունիս ամսից սկսած` յուրաքանչյուր ուրբաթ, սպառողներն այցելում են արտադրամաս եւ ծանոթանում արտադրական պայմաններին`հումքի ընդունումից մինչեւ բուն արտադրություն: Անցած ամիսների ընթացքում արտադարամաս է այցելել  800 սպառող:

Ինչպես նշված է հաղորդագրությունում, ընկերությունում հետեւողական են արտադրությունում օգտագործվող բարձրորակ հումքի, արտադրանքի հերմետիկ փաթեթավորման եւ իրական ժամկետների մակնշման հարցում: Երեք հիմնական կոչերով ընկերության իրականացրած արշավը նպատակ ունի սպառողի ուշադրությունը սեւեռել մսամթերքի արտադրության մեջ վերոնշյալ երեք հիմնական բաղադրիչների հանդեպ:

Ընդհանուր առմամբ ընկերությունը ավարտվող տարվա ընթացքում մի քանի նորամուծություն է կատարել, այդ թվում՝ սկսել է էքսկուրսիաների կազմակերպումը սպառողների համար, մանկական շարքի արտադրությունը, ստեղծել է սպառողների սպասարկման հատուկ բաժին:

Կարդացեք նաև