Վերադառնալ
Սպառողների սպասարկման բաժին և էքսկուրսիաներ մսամթերքի արտադրական ձեռնարկությունում. Բեկոն Պրոդուկտն ամփոփում է անցնող տարին
Սպառողների սպասարկման բաժին և էքսկուրսիաներ մսամթերքի արտադրական ձեռնարկությունում. Բեկոն Պրոդուկտն ամփոփում է անցնող տարին
20.12.2012

www.tert.am

Մսամթերքի արտադրության ոլորտում առաջատար «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերությունն ամփոփում է անցնող տարվա գործունեությունն արձանագրելով մի շարք ձեռքբերումներ: 2012 թվականի ընթացքում ընկերությունը հանդես եկավ մի շարք նորամուծություններով` էքսկուրսիաներ սպառողների համար, մանկական շարքի արտադրություն, սպառողների սպասարկման հատուկ բաժին և այլն: Այս մասին նշվում է ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում։

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «1995 թվականից գործող ընկերությունն իր գործունեությունը սկսել է դժվարին տարիներին, փոքր արտադրամասում, որն այսօր ընդլայնվել է և իրենից ներկայացնում է խոշոր արտադրական ձեռնարկություն:

Ընկերությունում մշտապես ուշադրության կենտրոնում է ինչպես արտադրանքի բարձր որակը, ներդրվող ժամանակակից տեխնոլոգիաները, այնպես էլ` աշխատակազմի արհեստավարժության բարձրացման հարցը: Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի մսամթերքի միության հետ, որի մասնագետների հետ համատեղ իրականացնում է «Դոկտոր» ապրանքանիշի արտադրությունը: «Դոկտոր»-ն աչքի է ընկնում իր յուրահատուկ որակական հատկանիշներով և 5-6 անգամ ցածր յուղայինությամբ: Այս տարի ապրանքանիշը համալրվել է նաև մանկական մսամթերքի շարքով, որը պատրաստվում է երեխաների սննդակարգին համապատասխանեցված հատուկ բաղադրատոմսով, պարունակում է նաև ձիթապտղի յուղ և յոգուրտ:

Անցնող տարվա հունիսից ընկերությունը սկսեց իրականացնել պարբերական էքսկուրսիաներ իր արտադրական ձեռնարկությունում, դառնալով առաջին մսամթերք արտադրող ընկերությունը Հայաստանում, որը յուրաքանչյուր շաբաթ սպառողների առջև բացում է իր արտադրամասի դռները: Անցած ամիսների ընթացքում արդեն 800 սպառող այցելել է «Բեկոն Պրոդուկտ»-ի արտադրամաս:

Ընկերությունում հետևողական են արտադրությունում օգտագործվող բարձրորակ հումքի, արտադրանքի հերմետիկ փաթեթավորման և իրական ժամկետների մակնշման հարցում: Երեք հիմնական կոչերով ընկերության իրականացրած արշավն նպատակ ունի սպառողի ուշադրությունը սևեռել մսամթերքի արտադրության մեջ առաջնային երեք հիմնական բաղադրիչների հանդեպ: Սպառողը պետք է հետևողական լինի և արտադրողից պահանջի որակյալ արտադրանք, սա վերաբերվում է ոչ միայն մսամթերքի ոլորտին, այլ նաև բոլոր սննդամթերքներին:

«Բեկոն Պրոդուկտ» ընկերությունում ինչպես օգտագործվող հումքն, այնպես էլ` պատրաստի արտադրանքը լաբորատոր ստուգումների է ենթարկվում: Վերջերս ընկերությունը ստացավ սերտիֆիկատ նաև «Ստանդարտ Դիալոգ»-ի լաբորատորիայի կողմից:

Այս տարվա նոյեմբերից «Բեկոն Պրոդուկտ»-ը հանդես եկավ ևս մի նորամուծությամբ` ստեղծեց սպառողների սպասարկման հատուկ բաժին: Այսուհետ 0 8000 10 80 հեռախոսահամարի միջոցով սպառողները կարող են ստանալ իրենց մոտ ծագող բոլոր հարցերի պատասխաններն արտադրանքի վրա մակնշված բաղադրության, ժամկետների, փաթեթավորման, խանութներում հասանելիության և այլ հարցերի վերաբերյալ: Հեռախոսահամարի միջոցով սպառողները կարող են գրանցվել և մասնակցել ընկերության էքսկուրսիաներին, որոնք հաջորդ տարի ևս պարբերաբար իրականացվելու են:

Էքսկուրսիաների կազմակերպումը և սպառողների սպասարկման հատուկ բաժնի ստեղծումը լրացնում է ընկերության թափանցիկ և սպառողին կողմնորոշված գործելաոճը»:

Կարդացեք նաև