Վերադառնալ
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»-ը ներկայացրել է «Դոկտոր» ապրանքանիշի մանկական շարքը
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»-ը ներկայացրել է «Դոկտոր» ապրանքանիշի մանկական շարքը
17.10.2012

www.banks.am

Ինչպես նշել է «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Մարգարյանը, «Դոկտոր» ապրանքանիշի մանկական շարքում կա սարդելկա եւ նրբերշիկ, որոնցում համեմատաբար քիչ է աղի պարունակությունը, բաղադրության մեջ կա նաեւ յոգուրտ: Նա նշել է, որ շուտով այս շարքում կավելանա եփած երշիկը:

««Դոկտոր»-ը պատրաստվում է տեղական անյուղ մսից, ինչի արդյունքում ապրանքատեսակի յուղայնությունը չի գերազանցում 5-6 տոկոսը, մինչդեռ եփած երշիկների յուղայնությունը հասնում է մինչեւ 22 տոկոսի»,- ասել է Կարեն Մարգարյանը:

Ռուսաստանի մսամթերքի միության նախագահ Մուշեղ Մամիկոնյանը,  բարձր գնահատելով Բեկոն պրոդուկտի աշխատանքն ու որակը, ընկերության հանձնել է պատվոգիր` որպես բարձրորակ մսամթերք արտադրողի:

Կարդացեք նաև