Վերադառնալ
«Դոկտոր» ապրանքանիշը` «Տարվա լավագույն մսամթերք մանուկների համար»
«Դոկտոր» ապրանքանիշը` «Տարվա լավագույն մսամթերք մանուկների համար»
04.06.2013

www.banks.am

«Բեկոն Պրոդուկտ» ընկերության «Դոկտոր»  ապրանքանիշի մանկական շարքը ճանաչվել է «Տարվա լավագույն մսամթերք մանուկների համար»:


Այսօր կայանալիք «Արեգ» մրցանակաբաշխության ընթացքում ընկերությանը կհանձնվի մրցանակ եւ պատվոգիր:

«Արեգ» մրցանակաբաշխությունը կազմակերպվում է «Համազգային վստահություն» խորհրդի եւ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ: Մրցանակակիրները որոշվում են երեխաների եւ ծնողների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքների հիման վրա:
 
«Դոկտոր»-ը պատրաստվում է բացառապես տեղական անյուղ մսից, ինչի արդյունքում ապրանքատեսակի յուղայնությունը չի գերազանցում 5-6%-ը, այն դեպքում, երբ եփած երշիկների յուղայնությունը սովորաբար հասնում է մինչեւ 22%-ի:

2012թ. «Դոկտոր»  ապրանքանիշը սպառողին ներկայացրեց նորույթ ` մանկական նրբերշիկներ, որոնք հարմարեցված են մանկական սննդակարգի չափանիշներին:

Կարդացեք նաև