Վերադառնալ
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերությունը ներդնում է հավաքական ջրամշակման համակարգ
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերությունը ներդնում է հավաքական ջրամշակման համակարգ
14.02.2013

www.tert.am

Ընդառաջ գնալով նորամուծություններին և կատարելագործմանը` «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը ներդնում է հավաքական ջրամշակման վերջին սերնդի համակարգ: Եվրոպական ծագման Բելգիական նախագծով պատրաստված համակարգը հնարավորություն կտա ֆիլտրել և քլորազերծել արտադրություն մտնող ջուրը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունից։

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ»-ը գիտակցում է պատասխանատվությունն ինչպես իր աշխատակիցների, այնպես էլ` սպառողների և ողջ հասարակության առջև, ում առողջությունն ու անվտանգությունն առաջնային են ընկերության համար:

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունն ունի գործունեության 18 տարվա պատմություն: Ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս նորույթներով և անակնկալներով` բազմազան դարձնելով առաջարկվող մսամթերքի տեսականին: Այն առաջին մսամթերք արտադրող ընկերությունն է Հայաստանում, որը պարբերաբար իրականացնում է էքսկուրսիաներ իր մսամթերքի արտադրական ձեռնարկությունում և ստեղծել է սպառողների սպասարկման հատուկ բաժին:

ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ. Մենք պատրաստում ենք մսամթերք

Կարդացեք նաև