Վերադառնալ
ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ ընկերությունը ներկայացրեց Հայաստանում երբևէ պատրաստված ամենաերկար հոթ դոգը
ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ ընկերությունը ներկայացրեց Հայաստանում երբևէ պատրաստված ամենաերկար հոթ դոգը
18.07.2013

Հուլիսի 18-ին, ժամը 19:00-ին Սիրահարների այգում ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ ընկերությունը ներկայացրեց  Հայաստանում երբևէ պատրաստված ամենաերկար հոթ դոգը` 14 մետր երկարությամբ:

Միջոցառումն անցկացվում էր հոթ դոգի միջազգային ամսվա շրջանակներում:

Այգում իսկական տոն էր` լավ երաժշտություն, հետաքրքիր մրցույթներ, խաղեր, անակնկալներ, հյուրասիրություն, հյուրեր:

Հսկայական հոթ դոգը պատրաստվել էր 7 օրերի ընթացքում, այն կշռում էր 15 կիլոգրամ և պատրաստված էր 12 մասնագետների կողմից: 

Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև հետաքրքիր մրցույթ` ամենաշատ հոթ դոգ ուտող մասնակիցն արժանացավ մրցանակի` թվային ֆոտոխցիկ:

Ամենաերկար հոթ դոգի կծու գործընկերն էր Heinz ընկերությունը:

Կարդացեք նաև