Վերադառնալ
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»-ը ArmProd Expo 2016 ցուցահանդեսին
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ»-ը ArmProd Expo 2016 ցուցահանդեսին
24.10.2016

«ArmProd Expo» ցուցահանդեսը կազմակերպվում է ամեն տարի աշնանը Երևանում` ՀՀ կառավարության հովանավորության ներքո: Այս տարի ևս հոկտեմբերի 21-23 “Բեկոն Պրոդուկտ” ընկերությունը «Արմպրոդէքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց իսպանական մսամթերքի գլուխգործոցը`խամոնը:

Ընկերության հիմնադիրը, տնօրենն ու փոխտնօրենը (Պավլիկ Մարգարյանն ու նրա որդիները), անձամբ էին հյուրասիրում ցուցահանդեսի մասնակիցներին: 

21 տարի մսամթերքի արտադրությամբ զբաղվող “Բեկոն պրոդուկտ” ընկերության այսօրվա նպատակն է, հայկական որակյալ մսամթերքը ներկայացնել արտերկրում, միեւնույն ժամանակ, արտերկրյա գլուխգործոցները՝ (մսամթերքի բնագավառում) հասանելի դարձնել մեր երկրում:

Կարդացեք նաև